Վարուժան Հակոբյանը գրավեց երկրորդ տեղը
Սպորտ
14:26 15/06/2010

Վարուժան Հակոբյանը գրավեց երկրորդ տեղը

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված ազգային օփենում 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը: Հակոբյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Թիմուր Գարեևից (Ուզբեկստան):
Անդրանիկ Մատիկոզյանը 4,5 միավորով բաժանեց 6-10-րդ տեղերը: Տաթև Աբրահամյանը վաստակեց 4, Մելիքսեթ Խաչիյանը` 3 միավոր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 105 շախմատիստներ:
 

Placeholder
Վարուժան Հակոբյանը գրավեց երկրորդ տեղը