Աստանայում բացվել է ԵՎՐԱԶԵՍ-ի միջպետական խորհրդի նիստը
Քաղաքական
10:42 05/07/2010

Աստանայում բացվել է ԵՎՐԱԶԵՍ-ի միջպետական խորհրդի նիստը

Աստանայում բացվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության /ԵՎՐԱԶԵՍ/ միջպետական խորհրդի նիստին: Գագաթաժողովի «տերը»` Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը, շնորհավորել է ԵվրԱզԷս մասնակից երկրների նախագահներին` ԵրԱզԷս-ի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ:

«Ղազախստանը` որպես ընդունող երկիր, օգտագործել է բոլոր հնարավորությունները, որպեսզի ստեղծի բարեկամական մթնոլորտ` աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Հուսով եմ, որ մեր այսօրվա նիստը կանցի փոխվստահության մթոլորտում, ինչը անհրաժեշտ է մեր կազմակերության հետագա զարգացման և պատասխանատու որոշումներ ընդունելու համար»,- ասել է Ն. Նազարբաևը: Նիստի ընթացքում նախատեսված է մի շարք փաստաթղթերի ստորագրում, մասնակից պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունելու, հաստատվելու է ԵվրԱզԷս-ի 2011 թվականի բյուջեն:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն նախօրեին աշխատանքային այցով արդեն մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու այս նիստին:

 

Placeholder
Աստանայում բացվել է ԵՎՐԱԶԵՍ-ի միջպետական խորհրդի նիստը