Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աֆրիկյան ժանտախտ հիվանդության հիմնական տարածողները հանդիսանում են վայրի տզերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղյանը:
Նա նշեց, որ վայրի տզերը, շփվելով հիվանդ խոզերի հետ վարակ են ձեռք բերում: Նրանց օրգանիզմում այդ վիրուսը կարող է մնալ 10-12 տարի և այդ տարիների ընթացքում այդ վիրուս ունեցող տիզը, եթե կծի մի առողջ կենդանու, ապա այդ կենդանին անպայման կվարակվի:
Գ. Բաղյանի խոսքով, Հայաստանում Աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը գրանցվել էր 2007 թվականի օգոստոսին, որն էլ Հայաստան էր ներթափանցել Վարստանից, իսկ Վրաստան այդ հիվանությունը ներթափանցել է Աֆրիկայից:
Նա նշեց, որ դեռևս 2007 թվականին ՀՀ կառավորության որոշմամբ հաստատվել է խոզերի Աֆրիկյան ժանտախտի կանխարգելման և նրա հետագա տարածումը կանխելու միջոցառումների ծրագիրը:
«Ծրագրի շրջանակներում 2007-2008 թվականներին Լոռու, Տավուշի մարզում անընդհատ կանխարգելիչ միջացառումներ են իրականացվել: Արդյունքում ունեցել ենք շուրջ 20 հազար խոզերի գլխաքանակի կորուստ, սակայն կանխվել է հիվանդության հետագա տարածումը»,-ասաց նա:
Գ. Բաղյանը նաև հայտնեց, որ արդեն 2008 թվականի կեսերից 2009 թվականի վերջ հիվանդությունը ամբողջապես չկար, սակայն այս տարի մարտ ամսին հիվանդությունը հանրապետությունում նորից գլուխ բարձրացրեց:
Ըստ նրա, Հայաստանում խոզերը ժանտախտով վարակվել են անտառային գոտում:
«Խոզերը Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածքում պահվում են բաց վիճակում և չի բացառվում, որ անտառում վիրուսը պահպանված լինի և խոզերը նորից վարակվեն»,- ասաց նա:
Նրա խոսքով, այս հիվանդությունը չունի բուժիչ միջոցներ, քանի որ այս հիվանդության համար պատվաստանյութ չկա, ինչպես նաև բուժիչ դեղորայք չի օգտագործվում:
«Հիվանդության դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը բոլոր հիվանդ կենդանիների սպանդն է`անարյուն եղանակով նրանց հողում թաղելով: «Մենք այս ձևով ենք կանխարգելիչ միջոցառումներ իրականացրել»,- ասաց նա: