Հայ մարզիկը զբաղեցրել է 1-ին տեղը միջազգային մրցաշարում
Սպորտ
10:29 16/08/2010

Հայ մարզիկը զբաղեցրել է 1-ին տեղը միջազգային մրցաշարում

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ավարտված Ղազախստանի Հանրապետության նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակների սամբոյի միջազգային մրցաշարում հայ մարզիկ, ստեփանակերտցի 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը զբաղեցրել է առաջին տեղը:

Հիշեցնենք, որ Դանիելյանն այս տարի նվաճել էր նաև մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Նազարբաևի մրցաշարը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը, որում լարված պայքար են մղում Ռուսաստանի, Հայաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելոռուսի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Կորեայի, Ճապոնիայի, Հունաստանի, Վենեսուելայի ուժեղագույն սամբիստները:

Աշոտ Դանիելյանը Ղազախստանում է գտնվում իր մարզիչ Էռնեստ Միրզոյանի հետ:


 

Placeholder
Հայ մարզիկը զբաղեցրել է 1-ին տեղը միջազգային մրցաշարում