Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև տնտեսական ներուժի կիրառման անհրաժեշտությունը
Նախօրեին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Տաջիկստանի ԱԳ նախարար Համրոխոն Զարիֆիի հանդիպումը: Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր բնագավառներում Հայաստանի և Տաջիկստանի միջև արդյունավետ համագործակցության խորացման և ընդլայնման համար: Կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամություն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նախարարները կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Տաջիկստանի փոխգործակցության խորացումը:
Նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև տնտեսական ներուժի կիրառման, գործարար շրջանակների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Կողմերը համաձայնվել են, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի միջև իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման և թարմացման առումներով:
Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին անդրադարձել են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին: