Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Forbes ամսագիրը հրապարակել է բիզնեսի համար աշխարհի լավագույն երկրների վարկանշային ցուցակը: Ցուցակի մեջ ընդգրկված է 129 երկիր: Վարկանիշը որոշելիս հաշվի են առնվել հետևյալ ցուցանիշները` ՀՆԱ-ի աճը` տոկոսներով, ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, արտահայտած` դոլարով, առևտրային հաշվեկշիռն ու դրա տոկոսային հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ, բնակչությունը, պետական բյուջեի հաշվեկշիռը ՀՆԱ նկատմամբ տոկոսային հարաբերությամբ:
Նախկին ԽՍՀՄ երկրները Forbes-ի վարկանշային ցուցակում հետևյալ կերպ են դասավորված` Լիտվիա` 32-րդ, Լատվիա` 41-րդ, Վրաստան` 61-րդ, Ղազախստան` 72-րդ, Ադրբեջան` 79-րդ, Հայաստան` 96-րդ, Ռուսաստան` 97-րդ, Ուկրաինա` 98-րդ, Ղրղզստան` 106-րդ, Տաջիկստան` 121-րդ հորիզոնականներ:
Արդեն երրորդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականում է Դանիան, այնուհետև գալիս է Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Կանադան, Սինգապուրը: Ցուցակը եզրափակում է Չադը, Զիմբաբվեյը և Վենեսուելան:
Ցուցակում ԱՄՆ զիջել է իր դիրքերը` 2-րդ իջնելով 9-րդ հորիզոնական: Դա բացատրվում է ձեռներեցների ու ներդրողների համար գործնական միջավայրի վատացմամբ, ինչպես նաև հարկային բեռի ավելացմամբ: