Հայ լուսանկարիչը հաղթել է միջազգային ֆոտոմրցույթում
Մշակույթ
15:33 21/09/2010

Հայ լուսանկարիչը հաղթել է միջազգային ֆոտոմրցույթում

Լուսանկարիչ Աշոտ Պողոսյանի «Երազանքի րոպե» լուսանկարը սեպտեմբերի 21-ին հաղթող է ճանաչվել Չեխիայում անցկացված «Խաղաղության պահեր» միջազգային ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում: Մրցույթն անց է կացրել Տեղեկատվական խաղաղության միջազգային կենտրոնը` Խաղաղության միջազգային օրվա առթիվ: Ընդհանուր առմամբ ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում հաղթելու հավակնություն ուներ 2594 լուսանկար աշխարհի 34 երկրներից:

Հիշեցնենք, որ 1982 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ սեպտեմբերի 21-ը հռչակել էր որպես Խաղաղության միջազգային օր:
 

Placeholder
Հայ լուսանկարիչը հաղթել է միջազգային ֆոտոմրցույթում