Նախագահը այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն. «Գրանդ Քենդի»-ին 10 տարեկան է
Տնտեսություն
14:30 29/09/2010

Նախագահը այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն. «Գրանդ Քենդի»-ին 10 տարեկան է

Հանրապետության  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, շրջել ընկերության տարբեր արտադրամասերում և ծանոթացել ընկերության աշխատանքներին:
Նշենք, որ այս տարի լրանում է ընկերության 10-ամյակը:

Նախագահին ուղեկցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

ԱԺ պատգամավոր «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տասը տարիների ընթացքում ընկերության աշխատողների թիվը հասել է մոտ 2000-ի և հավելեց, որ աշխատողների քանակով ընկերութունն առաջինն է սննդի արդյունաբերության ոլորտում:

Նրա խոսքով, ընկերությունն այս տասը տարիների ընթացքում պետական բյուջե է վճարել 12 միլիարդ 131 միլիոն դրամ հարկեր և տուրքեր:

Իսկ ինչ վերաբերում է ներդրումներին, Կ. Վարդանյանը նշեց, որ այս տաս տարիների ընթացքում ընկերությունը կատարել է 11 միլիարդի 534 միլիոն դրամի ներդրում:

Ընկերության սեփականատերը նաև նկատեց, որ այս տարիների ընթացքում արտադրության տեսականու քանակը հասցրել են 350-ի, իսկ այս տարի սկսել է գործել խմորեղենի արտադրամաս, որի շնորհիվ ստեղծվել է մոտ 200 նոր աշխատատեղ: «Մեր նպատակն է ամեն տարի մեկ նոր արտադրամաս բացել և գալիք 10 տարիների ընթացքում ևս ստեղծել նոր աշխատատեղեր: 2020 թվականին ընկերությունը կունենա 4 հազար աշխատող»,-հավելեց Կարեն Վարդանյանը:


 

Placeholder
Նախագահը այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն. «Գրանդ Քենդի»-ին 10 տարեկան է