Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աջարիայում հանգստացող արտասահմանցի զբոսաշրջիկների 35,4 տոկոսը հայեր են եղել
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Աջարիայի Ինքնավար Հանրապետություն է այցելել 831 578 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը 2 անգամ գերազանցում է 2009-ի համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը և 3,5 անգամ՝ 2008 թվականինը։ Ըստ «Բիզնես Գրուզիա» գործակալության, այս տվյալները հաղորդել է Աջարիայի զբոսաշրջության և կուրորտների դեպարտամենտը:
Նախորդ տարվա համեմատ (140 հազար), այս տարի երկու անգամ աճել է արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը` հասնելով 270 հազարի: Արտասահմանցի զբոսաշրջիկների 40,4 տոկոսը եղել են թուրքեր, 35,4 տոկոսը` հայեր, 14,7 տոկոսը ադրբեջանցիներ: