Հայ շախմատիստները` Չիգորինի հուշամրցաշարում
Սպորտ
11:41 08/11/2010

Հայ շախմատիստները` Չիգորինի հուշամրցաշարում

Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, 275 մասնակիցների թվում գրավել 11-րդ տեղը և 18 կետով բարձրացրել իր անհատական վարկանիշը:

Մեծ հաջողության է հասել նաև պատանի շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն Հ. Գրիգորյանը: Նա վաստակել է 6 միավոր, 30 կետով բարձրացրել իր էլոն և երկրորդ անգամ լրացրել միջազգային վարպետի նորման:

7,5 միավորով առաջին մրցանակը նվաճել է գրոսմայստեր Էլթաջ Սաֆարլին (Ադրբեջան): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Placeholder
Հայ շախմատիստները` Չիգորինի հուշամրցաշարում