Հայոց ցեղասպանությանը անդրադարձող վեպը Թուրքիայում դարձել է ամենավաճառվող գիրքը
Մշակույթ
14:50 21/03/2011

Հայոց ցեղասպանությանը անդրադարձող վեպը Թուրքիայում դարձել է ամենավաճառվող գիրքը

Թուրք գրող Զուֆլու Լիվանելիի հեղինակած «Սերենադ» վեպը, որտեղ ի թիվս այլ թեմաների խոսվում է նաև Հայոց ցեղասպանության մասին, դարձել է ամենավաճառվող գիրքը Թուրքիայում:
Ըստ թուրքական «Միլլիյեթ»(Millliyet) պարբերականի` 3 օրում վաճառվել է գրքի 50 հազար օրինակ:

Վեպի սյուժեի հիմքում ընկած է Ստամբուլի համալսարանի գիտաշխատող Մայա Դուրանի և հրավիրյալ գերմանացի պրոֆեսոր Մաքսիմիլիան Վագների սիրո պատմությունը:

Ուշագրավ է այն փաստը, որ վեպում անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանությանը, քրդական խնդրին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հոլոքոսթին (հրեաների ցեղասպանությանը):

Placeholder
Հայոց ցեղասպանությանը անդրադարձող վեպը Թուրքիայում դարձել է ամենավաճառվող գիրքը