Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արաքս գետի ջրերի մատակարարումը դեպի Ուրմիա լիճ կարող է այդ լիճը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի Արևմտյան Ազերբայջան նահանգի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության գլխավոր տնօրեն Հասան Աբբաս Նեժադը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Արաքսից 5 տարվա ընթացքում տարեկան մեկ միլիարդ խորանարդ մետր ջրի բաց թողման պարագայում հնարավոր է Ուրմիան կրկին վերակենդանացնել:
«Ուրմիա լճի չորացումը ոչ միայն վտանգում է Արևմտյան Ազերբայջանի բնությունը, այլև լուրջ սպառնալիք է երկրի այլ նահանգների համար, ուստի այդ խնդրի լուծումը ազգային նշանակության հարց է»,-նշել է Աբբաս Նեժադը: