Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի քաղաքների թիվը, որոնք պետք է հյուրընկալեն աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնության հանդիպումները, կարող է կրճատվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը մրցաշարի կազմակերպման դիտորդական խորհրդի նիստում:
«Այսօր պետք է որոշել, թե կոնկրետ որ քաղաքների հետ ենք աշխատելու,- Շուվալովի խոսքերը մեջբերել է «Սվոբոդնայա պրեսսան»:- Գաղտնիք չէ, որ մեր հայտում ընդգրկված ոչ բոլոր քաղաքներն իրավունք կստանան անցկացնել աշխարհի առաջնության խաղերը: Անիմաստ է խաբել մարդկանց և ապրել սին հույսերով: Եվ եթե կա այն բանի գիտակցումը, որ պետք է ընտրել 13-ից փոքր թվով քաղաքներ, համապատասխան որոշումը հնարավորինս շուտ պետք է կայացնենք»:
Նշենք, որ ցուցակից դուրս մնալու գլխավոր հավակնորդներն են Սարանսկը, Կրասնոդարը և Դոնի Ռոստովը: