Տիգրան Քոթանջյանը գրավեց երկրորդ տեղը
Սպորտ
15:10 24/05/2011

Տիգրան Քոթանջյանը գրավեց երկրորդ տեղը

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Բեյրութում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 68 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը: Քոթանջյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ալեքսեյ Բարսովից (Ուզբեկստան): Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Մրցաշարին մասնակցում էին նաև մի քանի սփյուռքահայ շախմատիստներ: Րաֆֆի Ճիգիրյանը (Պաղեստին) վաստակեց 5,5, Ժիրայր Օգնայանը (Լիբանան)` 5, Դանիել Պետրոսյանը (Լիբանան)` 3,5, Հրակ Գլըպոզյանը (Լիբանան)` 2,5 միավոր:

Placeholder
Տիգրան Քոթանջյանը գրավեց երկրորդ տեղը