Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 1-ին, Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստի շրջանակում, որն անց է կացվում Երևանում, մարվել ու շրջանառության մեջ են դրվել «Հայփոստի» թողարկած նամականիշ և գեղաթերթիկ` նվիրված Կապի տարածաշրջանային համագործակցության(ԿՏՀ) ստեղծման 20-ամյակին:
Միաժամանակ մարվել և շրջանառության մեջ է դրվել Հայաստան– Ռուսաստան եւ Հայաստան–Բելառուս համատեղ թողարկման 2-ական նամականիշ:
Մարումների պաշտոնական արարողությունն իրականացրել են Հայաստանի Հանրապետության Կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, ԿՏՀ Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շչոգոլեվը եւ Բելառուսի Հանրապետության Կապի եւ տեղեկատվայնացման նախարար Նիկոլայ Պանտելեյը:
ԿՏՀ-ի 20-ամյակին նվիրված նամականիշին պատկերված է ԿՏՀ-ի սիմվոլիկան:
Անվանագինը` 200 դրամ
Տպաքանակը` 40.000 հատ
Տպարանը` Lowe Martin Group /Կանադա/
Հայաստան – Ռուսաստան համատեղ թողարկման նամականիշերին պատկերված են Հովհաննես Թումանյանն ու Վալերի Բրյուսովը:
Անվանագները` 120 եւ 230 դրամ
Տպաքանակը` 27.000 յուրաքանչյուրից
Տպարանը` Lowe Martin Group /Կանադա/
Հայաստան – Բելառուս համատեղ թողարկման նամականիշերին պատկերված են` ՀՀ Ազգային պատկերասրահի շենքն ու Երեւանի զինանշանը, Մինսկի Քաղաքի Դարպասները եւ Մինսկի զինանշանը:
Անվանագները` 200-ական դրամ
Տպաքանակը` 21.000 յուրաքանչյուրից
Տպարանը` Lowe Martin Group /Կանադա/
