Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց դիմած աղիքային սուր վարակով հիվանդների թիվն ավելացել է` հասնելով 55-ի: Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նրա խոսքով, 14-ն արդեն դուրս են գրվել, ևս 25-ը նախատեսված է դուրս գրել այսօր: «Մնացածին դուրս գրման կպատրաստենք վաղը կամ մյուս օրը: Համենայն դեպս ծանրացում չկա, բոլորի մոտ դիտվում է դրական դինամիկա»,-ասաց մեր զրուցակիցը:
Ասոյանի տվյալներով, 55 հիվանդներից 41-ը երեխաներ են: Վերջին հիվանդը բժիշկներին դիմել է երեկ` 23:30-ին: Այսօր նոր հիվանդներ չեն դիմել:
Հիշեցնենք, որ հիվանդանոց դիմածները բոլորը Նուբարաշեն համայնքից են: Նախնական տվյալներով, վարակի պատճառը ջուրն է: