ԱՄՀ ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու
Տնտեսություն
13:05 14/06/2011

ԱՄՀ ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու:
«Իտառ-տասս» գործակալության փոխանցմամբ, նման որոշում է կայացվել հիմնադրամի տնօրենների խոհրդի նիստի ժամանակ:

Տեղեկատվության համաձայն, երկու թեկնածուներն են Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լագարդն ու Մեքսիկայի կենտրոնական բանկի նախագահ Ագուստին Կարստենսը:

Ինչպես հաղորդվում է, վերջին պահին թեկնածուներին միանալու փորձ է կատարել Իսրայելի կենտրոնական բանկի նախագահ 67-ամյա Սթենլի Ֆիշերը, սակայն տարիքային ցենզի պատճառով վերջինս ստիպված է եղել հետ վերցնել իր թեկնածությունը:

Հիշեցնենք, ավելի վաղ Դովիլում կայացած Մեծ Ութնյակի գագաթնաժողովի շրջանականերում գերտերությունների ղեկավարները դրական էին արձագանքել Ֆրանսիայի ֆինանսների նախարարի թեկնածությանը:

Placeholder
ԱՄՀ ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու