Վլադիմիր Զախարով. ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին
Քաղաքական
16:55 28/06/2011

Վլադիմիր Զախարով. ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին

ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին: Այս մասին, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված կազանյան եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

Վերջինիս կարծիքով, առանց բանակցային գործընթացում արցախյան կողմի մասնակցության` խոսել ինչ-որ առաջընթացի մասին ուղղակի իրատեսական չէ:

«Այս հարցը երկար ժամանակ կախված է օդում և չի լուծվում, իսկ առանց Ղարաբաղի մասնակցության խաղաղության մասին խոսել ուղղակի անհնար է»,- նշեց Վ. Զախարովը:

Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը ևս փաստեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որևէ առաջընթացի արձանագրման գլախավոր գրավական բանացություններին ԼՂՀ մասնակցություն է:
 

Placeholder
Վլադիմիր Զախարով. ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին