Հայազգի Անդրանիկը հաղթել է Մանկական Նոր ալիք-2011 երգի մրցույթում
Մշակույթ
14:52 24/08/2011

Հայազգի Անդրանիկը հաղթել է Մանկական Նոր ալիք-2011 երգի մրցույթում

Երիտասարդ կատարողների միջազգային Մանկական Նոր ալիք-2011 երգի մրցույթի եզրափակչում հաղթել է Ուկրաինան ներկայացնող 13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը: Նրան է հանձնվել գլխավոր մրցանակը` «Հախճապակյա ալիք»-ը և հաջորդ տարի այցելություն Յուրմալա, գրել է «KP.ua»-ն:

Ըստ աղբյուրի, տղան իր ձայնով այնպես է հիացրել ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին, որ նրան ծափահարել են կանգնած` «բռավո, բռավո» բացականչելով: Մրցանակը տղային հանձնել է կոմպոզիտոր, Մանկական Նոր ալիք 2011-ի ժյուրիի նախագահ Իգոր Կռուտոյը:

Մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրել է Բուլղարիան ներկայացնող Իվայլո Ֆիլիպովը, ով երգը կատարել է իսպաներենով:
 

Placeholder
Հայազգի Անդրանիկը հաղթել է Մանկական Նոր ալիք-2011 երգի մրցույթում