Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայկական ժամանակը» գրում է, որ դատելով Ճանապարհային ոստիկանության շուրջ ծավալվող իրադարձություններից` Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը շատ շուտով զրկվելու է զբաղեցրած պաշտոնից:
«Առաջինը` երեկ Հատուկ քննչական ծառայությունը սկսել է քննել մի գործ, որը վերաբերվում է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված ապօրինություններին: Երկրորդ` մինչ այս տարվա ավարտը Ճանապարհային ոստիկանությունը ընդհանարապես լուծարվելու է: Բացի այդ, շուրջ երկու շաբաթ առաջ Ճանապարհային ոստիկանության համակարգող է նշանակվել փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, ինչը նշանակում է, որ եթե նախկինում ոստիկանապետի հետ խորհրդակցությունների ժամանակ ՃՈ վերաբերյալ զեկույցներով հանդես էր գալիս Օհանյանը, ապա այժմ դա անելու է Աֆյանը»,-գրում է թերթը: