«Սպիով դեմքի» նոր դեմքը
Մշակույթ
10:51 23/09/2011

«Սպիով դեմքի» նոր դեմքը

Universal Pictures ստուդիան նկարահանելու է «Սպիով դեմքը» («Scarface») հանրահայտ ֆիլմի նոր տարբերակը: Ներկայում ստուդիան զբաղված է սցենարիստների փնտրտուքով: Ֆիլմի պրոդյուսերներն են Մարտին Բրեգմանը և Մարկ Շմուգերը: Բրեգմանն արդեն աշխատել է լեգենդար «Սպիով դեմքի» վրա 1983 թվականին: Այդ ֆիլմի ռեժիսորը Բրայան դե Պալման էր, գլխավոր դերերում՝ Ալ Պաչինոն, Սթիվեն Բաուերը և Միշել Պֆայֆերը:

 

Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, նոր տարբերակի նախաձեռնողները հայտարարում են, որ այն չի լինելու «Սպիով դեմքի» ռիմեյքը, այլ բոլորովին ինքնուրույն նախագիծ, որտեղ կօգտագործվեն նախկին երկու՝ 1932 և 1983 թվականների ֆիլմերի սյուժետային տարրերը:

Placeholder
«Սպիով դեմքի» նոր դեմքը