Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը` ս. թ. հոկտեմբերի 10-15-ը կազմակերպում է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության 20 ամյակին:
Կինոփառատոնը կոչված է օժանդակելու երիտասարդ ստեղծագործողներին և ինտեգրացիոն գործընթացների ձևավորմանը կինոյի ասպարեզում:
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնն Երևանում անցկացվում է 2004 թ. ամեն տարի, սկսած 2007 թ.՝ երկու տարին մեկ անգամ:
Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 112 ֆիլմ 16 երկրներից` Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Գերմանիա, Չեխիա, Սլովակիա, ԱՄՆ և այլն:
Կազմակերպիչների տեղեկացմամաբ, «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի հաղթողները մրցանակների կարժանանան հետևյալ անվանակարգերում. Գրան պրի` «Լավագույն ֆիլմի» համար, «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն խաղարկային աշխատանք»,»Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն վավերագրական աշխատանք», «Լավագույն ուսանողական աշխատանք», «Լավագույն անիմացիոն աշխատանք»:
«Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի բացման արարողությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ փակումը` հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին /»Մոսկվա» կինոթատրոն/:
Ֆիլմերի ցուցադրումները կկայանան «Կինոյի տանը» /մուտքը` Վարդանանց փ./: