Ֆինանսների նախարար. «2012թ-ին նվազագույն աշխատավարձը չի ավելանա»
Տնտեսություն
13:08 01/11/2011

Ֆինանսների նախարար. «2012թ-ին նվազագույն աշխատավարձը չի ավելանա»

Արդյոք 2012թ-ին աշխատավարձերի, մասնավորապես նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսվում է, հարցով «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը դիմեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, երբ վերջինս ԱԺ-ում ներկայացնում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը:

«2009-10թթ-ին Հայաստանում տեղի է ունեցել աշխատավարձերի աճ ընդհանուր տնտեսության մեջ: Ընթացիկ տարվա ընթացքում միջին աշխատավարձը կազմել է 108 հազար դրամ»,- արձագանքեց ֆինանսների նախարարը:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա Վ.Գաբրիելյանը շեշտեց` մենք չենք կարծում, որ այս պայմաններում, երբ տնտեսությունը վերականգնման փուլում է, ճիշտ կլինի բիզնեսի վրա այդպիսի բեռ դնել:  Այլ կերպ ասած` նվազագույն աշխատավարձի ավելացում ակնկալել պետք չէ. «Եթե մենք նվազագույն աշխատավարձի աճ ենթադրենք,  ապա դա կարող է որոշակիորեն  խաթարել տնտեսական աճը: Այս առումով նպատակահարմար չենք գտնում նվազագույն աշխատավարձն այս պահին բարձրացնել»,- նշեց նա:

Placeholder
Ֆինանսների նախարար. «2012թ-ին նվազագույն աշխատավարձը չի ավելանա»