Թուրքական վարժարանի մրցանակը` աշխարհահռչակ հայ տնտեսագետին
Տնտեսություն
13:27 02/12/2011

Թուրքական վարժարանի մրցանակը` աշխարհահռչակ հայ տնտեսագետին

Ստամբուլի «Գալաթասարայ» վարժարանի շրջանավարտների հիմնած «Գալաթասարայցիների միություն»-ը որոշում է կայացրել իր ամենամյա մրցանակը այս տարի հանձնել հայազգի տնտեսագետ, նույն վարժարանի շրջանավարտ Տարոն Աջեմօղլուին:
Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:

1908թ. ստեղծված «Գալաթասարայցիների միություն» կազմակերպությունը «Գալաթասարայ» մրցանակը հանձնում է գիտության, արվեստի և մշակույթի բնագավառներում լայն ճանաչում ձեռք բերած իր շրջանավարտներին: Կազմակերպության խորհուրդն այս տարի առաջին անգամ որոշում է կայացրել նախապատվություն տալ տնտեսագիտության ոլորտին:

Նշենք, որ Հայազգի Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986-ին ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո` Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի տնտեսագիտության բաժինը, իսկ գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ և դասավանդել է 1992-1993թթ.: 1993–ից ի վեր դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում:
Վերջերս Տարոն Աջեմօղլուն ընդգրկվել է ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» պարբերականի կողմից հրապարակված «Աշխարհի 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում։

Placeholder
Թուրքական վարժարանի մրցանակը` աշխարհահռչակ հայ տնտեսագետին