Իրանը Կասպից ծովում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել
Տնտեսություն
12:27 12/12/2011

Իրանը Կասպից ծովում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել

Իրանը Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Մազանդարան նահանգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրում նախատեսվում է ավելի քան 50 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել, որը կարող է 10 տարի ապահովել Իրանի ներկայիս գազի ներքին սպառման ծավալների մակարդակը:

Իրանի նախագահը նշել է, որ գազի նոր հանքավայրն Իրանի դերը կբարձրացնի Կասպից ծովի տարածաշրջանում և կփոխի տարածաշրջանի քաղաքական և էներեգետիկ հավասարակշռությունը:

Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

Placeholder
Իրանը Կասպից ծովում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել