Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ
Սպորտ
14:22 01/02/2012

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի շախմատային ֆեդերացիան պաշտոնական հայտ է ներկայացրել ՖԻԴԵ` այս տարվա աշնանը կայանալիք հավակնորդների մրցաշարի կազմակերպման իրավունքը ձեռք բերելու համար: Խոսելով հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցության մասին` ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ապահովել ցանկացած պայման, որը կպահանջի Լևոն Արոնյանը:

«Ինձ թվում է, որ այստեղ հարցը վերաբերում է ոչ այնքան Արոնյանին, որքան այն բանին, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան կարող է ոչ ճիշտ արձագանքել: Եթե Արոնյանն ինքնուրույն լիներ, կարծում եմ` ոչ մի խնդիր չէր առաջանա: Հույս ունեմ, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլից» հետո այլևս հարցեր չեն լինի»,- ավելացրել է Մամեդովը:

Panօrama.am-ի թղթակիցը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանից փորձեց ճշտել, թե ինչպիսին է այդ հարցում ՀՇՖ-ի պաշտոնական դիրքորոշումը: Վերջինս նշեց, որ մեր ֆեդերացիան մոտակա օրերին հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Placeholder
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ