Բարաք Օբամայի հրամանով սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի ակտիվները
Քաղաքական
12:25 07/02/2012

Բարաք Օբամայի հրամանով սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի ակտիվները

Բարաք Օբամայի հրամանով սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի ակտիվները:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:

Համաձայն տեղեկատվության` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով Իրանի նկատմամբ կիրառվող միակողմանի տնտեսական պատժամիջոցներն ավելի են խստացվել, ըստ որոնց` սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի, ինչպես նաև կառավարությանը կից գործող անձանց և կազմակերպությունների ակտիվները:
Հավելենք, որ մինչ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները` Իրանի նավթի նկատմամբ էմբարգո էր սահմանել նաև Եվրամիությունը:

Հիշեցնենք, որ օրերս իրավապաշտպան և խաղաղասիրական շուրջ 60 կազմակերպություններ` ընդդեմ Իրանի դեմ պատերազմի և տնտեսական պատժամիջոցների Նյու Յուրքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության և Իսրայելի հյուպատոսության շենքի առջև բողոքի ցույց էին անցկացրել:

Placeholder
Բարաք Օբամայի հրամանով սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի ակտիվները