Հովիկ Աբրահամյանը միջնորդել է պաշտոնի համար
Օրվա մամուլ
09:30 21/02/2012

Հովիկ Աբրահամյանը միջնորդել է պաշտոնի համար

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Օդեսայում Հայաստանի նորաբաց հյուպատոսարանը ղեկավարելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Գեորգի Մուրադյանը: Վերջինս, սակայն, թերթի հետ զրույցում ասել է, որ նման տեղեկություններ ինքը լսել է միայն լրատվամիջոցներից:

«Ես նման առաջարկ չեմ ստացել»,-հայտարարել է Մուրադյանը: Մինչդեռ, թերթը հակառակն է պնդում եւ գրում, որ նա ոչ միայն ստացել է նման առաջարկ, այլև տվել է իր նախնական համաձայնությունը: «Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների` Օդեսայում Հայաստանի հյուպատոսարանը բացվել է հենց Գեորգի Մուրադյանին աշխատանքով ապահովելու համար: Նույնիսկ ասում են` այդ հարցում միջնորդել է անձամբ Հովիկ Աբրահամյանը»,-գրում է թերթը:

Placeholder
Հովիկ Աբրահամյանը միջնորդել է պաշտոնի համար