Ռանյերին հեռացվեց «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից
Աշխարհում
10:52 27/03/2012

Ռանյերին հեռացվեց «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտին «Յուվենթուսից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո ընդունել է թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի հրաժարականը:
Մինչև մրցաշրջանի ավարտը թիմը կղեկավարի երիտասարդական կազմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչիոնին: Այս մասին տեղեկացնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ռանյերին «Ինտերը» գլխավորել էր 2011 թ. սեպտեմբերի 22-ին: Այս ժամանակահատվածում թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, իսկ Իտալիայի առաջնության վերջին 9 խաղում կրել է 6 պարտություն` հաստատվելով մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
 

Placeholder
Ռանյերին հեռացվեց «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից