Խոշոր ինքնաբացարկ
Օրվա մամուլ
09:29 27/03/2012

Խոշոր ինքնաբացարկ

«168 ժամը» գրում է, որ ինքնաբացարկ է հայտնել Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը, ով առաջադրվել էր Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում: Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ-ն այդ տարածքում առաջադրել է Կարինե Պողոսյանի թեկնածությունը, ով ասում են, Աբրահամյանների բարեկամուհին է: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքել է լուրերն այն մասին, թե Ջոնիկ Աբրահամյանը որոշել էր առաջադրվել իշխանությունների կողմից Հովիկ Աբրահամյանին տրված ինչ-որ խոստումների դրժումից հետո: Իսկ խոստումը կարող էր լինել այն, որ Հովիկ Աբրահամյանը նոր խորհրդարանում նորից զբաղեցնելու էր ԱԺ նախագահի պաշտոնը:

Placeholder
Խոշոր ինքնաբացարկ