Իրանը Կասպից ծովից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր ջուր կտեղափոխի երկրի կենտրոնական տափաստաններ
Տնտեսություն
11:34 16/04/2012

Իրանը Կասպից ծովից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր ջուր կտեղափոխի երկրի կենտրոնական տափաստաններ

Իրանը Կասպից ծովից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր ջուր կտեղափոխի երկրի կենտրոնական տափաստաններ:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Համաձայն տեղեկատվության` ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր Մազանդարան նահանգում մասնակցել է մի նախագծի բացման արարողությանը, ըստ որի, գետնափոր խողովակաշարի միջոցով Կասպից ծովից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր ջուր կտեղափոխվի երկրի կենտրոնական տափաստաններ:

Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ղազախստանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն. Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Թեհրանը պնդում է, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

Նախորդող տեղեկատվություն`Իրանցի պաշտոնյա. Ադրբեջանի կողմից արհեստական կղզու կառուցումը կոչնչացնի Կասպից ծովի էկոհամակարգը
 

Placeholder
Իրանը Կասպից ծովից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր ջուր կտեղափոխի երկրի կենտրոնական տափաստաններ