Հայաստանի պատվիրակությունը Տրապիզոնից գլխիկոր կվերադառնա տուն
Սպորտ
12:16 19/04/2012

Հայաստանի պատվիրակությունը Տրապիզոնից գլխիկոր կվերադառնա տուն

Տրապիզոնում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ մենամարտերը: Իսկ Հայաստանի հավաքականի համար երեկ քառորդ եզրափակչի հանդիպումներով մրցումներն ավարտվեցին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) դարձել է կողմնակալ մրցավարության զոհ: Մեր պատվիրակությունը բողոքարկել է, սակայն մրցավարական հանձնախումբը որոշումը չի փոխել:

Անհաջողության մատնվեցին նաև երեկոյան մրցահերթում հանդես եկած Արա Պուլուզյանը (64 կգ) և Հրայր Մաթևոսյանը (69 կգ): Նրանք զիջեցին համապատասխանաբար ռուս Արտյոմ Զայցևին և Գերմանիան ներկայացնող Պատրիկ Վոյչիցկուն:
Այսպիսով՝ Հայաստանի պատվիրակությունը Տրապիզոնից գլխիկոր կվերադառնա տուն: Իսկ Լոնդոնի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում մեր երկիրը կներկայացնի միայն էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):
 

Placeholder
Հայաստանի պատվիրակությունը Տրապիզոնից գլխիկոր կվերադառնա տուն