Տիգրան Սարգսյան ընդունել է սփյուռքահայ գրողների
Մշակույթ
16:37 24/04/2012

Տիգրան Սարգսյան ընդունել է սփյուռքահայ գրողների

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայից, Լիբանանից, Կիպրոսից և Իսրայելից ժամանած սփյուռքահայ մի խումբ գրողների, ովքեր Երևանում մասնակցել են հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովին: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վաևրչությունից:

Զրուցակիցները քննարկել են Սփյուռքում հայապահպանությանը, սփյուռքահայության շրջանում մայրենի լեզվի հետագա տարածմանը և գրականությանն առչնվող հարցեր: Սփյուռքահայ գրողները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս գործել որպես մայրենի լեզվի դեսպաններ՝ ի նպաստ արտերկրում հայ գրականության ժառանգության պահպանման և զարգացման:

Ավելի վաղ, սփյուռքահայ մի քանի գրողներ արտերկրում հայապահպանությանը նպաստելու համար արժանացել են վարչապետի հուշամեդալների:

 

 

Placeholder
Տիգրան Սարգսյան ընդունել է սփյուռքահայ գրողների