Walt Disney-ը կարգելի Fast food-ի գովազդը սեփական հաղորդումներում
Աշխարհում
09:41 06/06/2012

Walt Disney-ը կարգելի Fast food-ի գովազդը սեփական հաղորդումներում

Walt Disney ընկերությունը հայտարարել է, որ կարգելի անառողջ «արագ սննդի»` Fast Food-ի գովազդը սեփական արտադրության հաղորդումներում` համացանցում, ռադիոյով և հեռուստատեսությամբ:

Ընկերությունն իր այս որոշումը բացատրել է ԱՄՆ-ում շարունակական աճ գրանցող մանկական գիրացման խնդրով . այդպիսով ընկերությունը ցանկանում է ուշադրություն դարձնել սննդի նոր չափանիշների մշակման անհրաժեշտության վրա:

«ԲիԲիՍի»-ն գրում է, որ Walt Disney-ի այս քայլը արդեն ողջունել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ով հայտարարել է, որ այն անշուշտ կփոխի խաղի կանոնները:

Սակայն արգելքը ուժի մեջ կմտնի միայն 2015թ-ից: «Արագ սնունդ» ու քաղցր գազավորված ըմպելիք արտադրողները տարեկան միայն 1 մլրդ դոլար ծախսում են մինչև 12 տարեկանների տարիքային խմբի համար գովազդ արտադրելու համար:

Placeholder
Walt Disney-ը կարգելի Fast food-ի գովազդը սեփական հաղորդումներում