Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից։ Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է, որ վաճառում է հանքը»։ Թերթի տեղեկություններով` այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել։ «Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն վերջինս չի արձագանքել մարզպետին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում»,- գրում է թերթը: