Լևոն Արոնյանը զիջեց Մաքշեյնին
Սպորտ
12:57 11/06/2012

Լևոն Արոնյանը զիջեց Մաքշեյնին

Լևոն Արոնյանը Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում ոչ-ոքի է արձանագրել Տոմաշևսկու հետ պարտիայում, իսկ երրորդ տուրում զիջել է Մաքշեյնին: Հայ գրոսմայստերն այժմ իր ակտիվում 1,5 միավոր ունի և Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Մորոզևիչն ու Ռաջաբովը 2,5-ական միավորով կիսում են 1-2-րդ տեղերը, իսկ Կրամնիկը 2 միավոր արդյունքով հաստատվել է 3-րդ տեղում: Մյուս բոլոր շախմատիստները` Մաքշեյնը, Գրիշչուկը, Նակամուրան, Տոմաշևսկին ու Կարուանան, վաստակել են 1-ական միավոր:

Այսօր Տալի հուշամրցաշարում հանգստյան օր է հայտարարված: Վաղը Լևոն Արոնյանը կխաղա Վլադիմիր Կրամնիկի հետ:

Placeholder
Լևոն Արոնյանը զիջեց Մաքշեյնին