Շիրակի մարզպետը դժգոհ է Գյումրիի քաղաքապետից
Օրվա մամուլ
09:22 21/06/2012

Շիրակի մարզպետը դժգոհ է Գյումրիի քաղաքապետից

Շրջանառվող լուրերի համաձայն` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը դժգոհ է ԱԺ ընտրությունների ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կատարած աշխատանքից: «168 ժամ»-ի տեղեկություններով, նա նեղ շրջանակներում հայտարարել է, թե սեպտեմբերին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ինքը չի սատարելու Ղուկասյանի թեկնածությունը: Թերթի թղթակցի հետ զրույցում Ա. Գիզիրյանն այս առնչությամբ ասել է. «Երբ գա ժամանակը, դրա մասին կիմանաք: Քաղաքապետի ընտրությանը դեռ 3 ամիս կա` սեպտեմբերին ա մեզ մոտ: Երբ որ ժամանակը գա, առաջադրվեն, էդ վախտ կորոշենք` ով ում ա պաշտպանում»:
Գյումրիի քաղաքապետի մամուլի քրատուղար Լիլիթ Աղեկյանն էլ թերթին այս առնչությամբ ասել է. «Ով որ ցանկանում է մարզպետի ու քաղաքապետի միջև սեպ խրել, զուր ջանքեր է գործադրում»:

Placeholder
Շիրակի մարզպետը դժգոհ է Գյումրիի քաղաքապետից