ՀՀԿ-ն այլևս չի ցանկանում սատարել կրիմինալ պատմություններով հարուստ Վարդան Ղուկասյանին
Օրվա մամուլ
10:08 22/06/2012

ՀՀԿ-ն այլևս չի ցանկանում սատարել կրիմինալ պատմություններով հարուստ Վարդան Ղուկասյանին

«Երկիրը» գրել է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է: Նա մեկ զբաղված է քաղաքի լուսավորությամբ, մեկ` ասֆալտապատմամբ, մեկ էլ տեսնես` կանաչապատում է: Գյումրեցիները շատ բորբոքված են, որ բարեկարգման քողի տակ քաղաքապետը քամում է բյուջեն. ՀՀԿ-ն այլևս չի ցանկանում քաղաքապետի ընտրություններում սատարել իրեն հուսախաբ արած և տարբեր ժամանակներում կրիմինալ պատմությունների մեջ ընկած Վարդան Ղուկասյանին, և վերջինս դա քաջ գիտակցում է: Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ից Գյումրու քաղաքապետի թեկնածու լինելու է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, դա, ի դեպ, ՀՀԿ-ի սրտով է: Նրա քաղաքապետ նշանակվելով` ՀՀԿ-ն երկու ցանկալի հարց է լուծում` նախ ազատվում է Վարդան Ղուկասյանից, երկրորդ` Գրիգորյանի փոխարեն մեծամասնականով պատգամավոր է ընտրվում ՀՀԿ-ական Արման Սահակյանը»:

Placeholder
ՀՀԿ-ն այլևս չի ցանկանում սատարել կրիմինալ պատմություններով հարուստ Վարդան Ղուկասյանին