Հովիկ Աբրահամյանը նոր նախագիծ է ներկայացրել
Օրվա մամուլ
09:27 29/06/2012

Հովիկ Աբրահամյանը նոր նախագիծ է ներկայացրել

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ առայժմ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նոր նախագիծ ներկայացրել, որը, սակայն, դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգ: Աբրահամյանն առաջարկել է փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում և փոքրաքանակ խմբակցություններին հնարավորություն ընձեռել, որ մեկ պատգամավորն ընդգրկվի միաժամանակ 3 մշտական հանձնաժողովում: Խորհրդարանում օրենսդրական նախագծեր են ներկայացրել նաև հնաբնակներ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, Վահագն Մախսուդյանն ու ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը: Սակայն նրանց ներկայացրածները նախորդ ԱԺ-ից մնացած նախագծեր են, որոնք օրենսդիրները կրկին դրել են շրջանառության մեջ:

Placeholder
Հովիկ Աբրահամյանը նոր նախագիծ է ներկայացրել