ՊՆ խոսնակ. Ադրբեջանը փորձում է «զոհի կերպարանք» ընդունել
Քաղաքական
12:00 09/07/2012

ՊՆ խոսնակ. Ադրբեջանը փորձում է «զոհի կերպարանք» ընդունել

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սահմանագծին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Այնուհետև հղում կատարելով իրենց, այսպես կոչված, անանուն աղբյուրներին, գրել, որ այդ փոխհրաձգության արդյունքում մեկ հայ զինծառայող մահացել է, ևս 4-ը՝ վիրավորվել:

Panorama.am-ի հետ զրույցում, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, նշեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Նրա խոսքերով, հաշվի առնելով այն փաստը, որ համանախագահները ժամանում եմ տարածաշրջան, ինչպես նաև՝ Բաքվում է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, ադրբեջանական կողմը փորձում է «զոհի կերպարանք» ընդունել՝ ցույց տալով, թե հակամարտության ձգձգումից հենց ադրբեջանական կողմն է տուժում:

Placeholder
ՊՆ խոսնակ. Ադրբեջանը փորձում է «զոհի կերպարանք» ընդունել