Դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է
Օրվա մամուլ
10:03 12/07/2012

Դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է

«Ժողովուրդը» նկատում է, որ մեկ գիշերվա ընթացքում նվազել է դոլարի փոխարժեքը. եթե մինչ այս ԱՍՆ 1 դոլարը կարելի էր գնել 420, վաճառել 417 դրամով, ապա երեկ պատկերը բոլորովին այլ էր. դոլարը գնվում էր 414, վաճառվում՝ 412 դրամով։ «Ամեն անգամ նման դեպքերում իշխանություններն ունեն իրենց հերթապահ արդարացումն առ այն, որ մեզանում «լողացող» կուրս է, և սա դրա հետևանքն է: Սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տնտեսության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները որևէ աղերս չունեն տնտեսագիտության օրենքների հետ։ «Տեսակետ կա, որ ԿԲ-ն, դոլարի նոր չափաքանակ ներդնելով շուկայում, փորձում է նվազեցնել դրա գինն ու այդպես կանխել նոր գնաճը»,- գրում է թերթը։

Placeholder
Դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է