Կադրային վերադասավորումներ՝ ԱԺ աշխատակազմում
Օրվա մամուլ
09:57 03/08/2012

Կադրային վերադասավորումներ՝ ԱԺ աշխատակազմում

Ազգային ժողովի աշխատակազմում աշնանը կադրային վերադասավորումներ են սպասվում։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է աշխատակազմի ղեկավար նշանակել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արփինե Հովհաննիսյանին, ով նախքան պատգամավոր դառնալը Աբրահամյանի իրավական գծով խորհրդականն էր։ Այս մասին գրել է «Հրապարակը»:

ԱԺ թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչն այդ քայլին գնալուց առաջ լրջորեն պատրաստում է Արփինեին։ ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին հանձնարարել է Արփինեին ծանոթացնել աշխատակազմի հետ տարվող աշխատանքներին:

Placeholder
Կադրային վերադասավորումներ՝ ԱԺ աշխատակազմում