Բալասանյանն առաջադրվել է
Քաղաքական
10:17 06/08/2012

Բալասանյանն առաջադրվել է

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածուների առաջադրումները նախօրեին մեկնարկել են: Մինչ այժմ առաջադրվել է քաղաքապետի մեկ թեկնածու` «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Սամվել Բալասանյանը:

Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը:
Նրա խոսքով, բացի քաղաքապետի թեկնածուից, առաջադրվել է նաև համայնքի ավագանու մեկ թեկնածու:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Այս մարզերի տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Placeholder
Բալասանյանն առաջադրվել է