Իրանի ԱԳ նախարարի ներկայացրած 3 առաջարկները՝ Սիրիայում ճգնաժամի շուտափույթ վերացման առնչությամբ
Քաղաքական
16:31 09/08/2012

Իրանի ԱԳ նախարարի ներկայացրած 3 առաջարկները՝ Սիրիայում ճգնաժամի շուտափույթ վերացման առնչությամբ

Իրանի ԱԳ նախարարը սիրիական ճգնաժամի շուտափույթ վերացման համար 3 առաջարկություն է ներկայացրել:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Վաշինգթոն փոստ» պարբերականում թողարկված հոդվածում նշել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:

Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարի՝ սիրիական ճգնաժամը վերացնելու համար անհրաժեշտ է՝
ա. Դադարեցնել արյունահեղությունը և հրադադար հաստատել ողջ երկրում
բ. Մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիայի ազգաբնակչությանը
գ. Անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակամարտող կողմերի միջև երկխոսություն սկսելու ուղղությամբ:

Նախորդող տեղեկատվություն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին

Placeholder
Իրանի ԱԳ նախարարի ներկայացրած 3 առաջարկները՝ Սիրիայում ճգնաժամի շուտափույթ վերացման առնչությամբ