Բենզինի թանկացումը պատճառաբանված չէ
Օրվա մամուլ
09:54 30/08/2012

Բենզինի թանկացումը պատճառաբանված չէ

«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացել է: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը այժմ վաճառվում 500 դրամով, «Պրեմիումը»` 520 դրամով, «Սուպերը»` 550 դրամով:

«Փաստորեն, ընդամենը երկու շաբաթում բենզինը Հայաստանում թանկացավ ավելի քան 6 տոկոսով»,- գրում է թերթը և նկատում, որ համաշխարհային շուկայում բենզինի գնի չնչին աճ նկատվում է, սակայն դա ամբողջությամբ «չեզոքացվում է» դրամի արժևորմամբ: Դրամը վերջին շրջանում արժևորվել է մոտ 2 տոկոսով, և բենզինի այսպիսի թանկացումը պատճառաբանված չէ:

Placeholder
Բենզինի թանկացումը պատճառաբանված չէ