Ռ.Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ
Քաղաքական
14:15 28/09/2012

Ռ.Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ

Ռուբեն Հայրապետյանն այլևս նախկին պատգամավոր է` իր կողմից ներկայացված հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետը լրացավ այսօր ժամը 12-ին: Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանն ասաց, որ ինչպես և կարգն է` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է Ռ.Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը և ուղարկել այն ԿԸՀ :

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, որ հանձնաժողովը ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունը:
 

Placeholder
Ռ.Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ