Բեռլուսկոնին պատրաստ է Գվարդիոլային տարեկան 6 մլն եվրո վճարել
Աշխարհում
14:30 10/10/2012

Բեռլուսկոնին պատրաստ է Գվարդիոլային տարեկան 6 մլն եվրո վճարել

Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստ է ամեն ինչի, որպեսզի «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գլխավորի իր թիմը: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:

Հիշեցնենք, որ իտալական գրանդի համար ամենամեծ խնդիրը ֆինանսներն են: «Միլանի» ղեկավարությունը դժվարանում է վճարել այն բարձր աշխատավարձը, որը պահանջում է մասնագետը: Այդուհանդերձ, Բեռլուսկոնին պատրաստ է իսպանացի մարզչին տարեկան 6 մլն եվրո վճարել:

«Միլանի» համար Գվարդիոլայի հետ պայմանագիր ստորագրելու հարցում օգտակար է այն հանգամանքը, որ Խոսեպի կինը զբաղվում է նորաձևությամբ և պատրաստ է տեղափոխվել համաշխարհային նորաձևության մայրաքաղաք:

Placeholder
Բեռլուսկոնին պատրաստ է Գվարդիոլային տարեկան 6 մլն եվրո վճարել