ՊՆ-ում քննարկվում է մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը
Օրվա մամուլ
09:31 10/10/2012

ՊՆ-ում քննարկվում է մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման: Այս մասին երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է Փայտյանի օգնականը: Վերջինս չի պատասխանել հարցին, թե ուր է գնացել Փայտյանը և հնարավո՞ր է` էլ չվերադառնա»:
Թերթը ՊՆ քննչական ծառայությունից հետաքրքրվել է, թե Արշալույս Փայտյանը հարուցված քրեական գործով որևէ կարգավիճակ ստացե՞լ է: Այնտեղից պատասխանել են, թե ՊՆ քննչական ծառայությունում քննարկման փուլում է գտնվում այդ քրեական գործով մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը:

Placeholder
ՊՆ-ում քննարկվում է մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը