Ռուսական գազի մասին. «Մենք կհասնենք պայմանավորվածությունների, որոնք կգոհացնեն բոլոր կողմերին»
Տնտեսություն
13:43 12/10/2012

Ռուսական գազի մասին. «Մենք կհասնենք պայմանավորվածությունների, որոնք կգոհացնեն բոլոր կողմերին»

«Մենք արդյունավետ շարժվում ենք այդ հարցի շրջանակներում և, վստահ եմ, որ ինչպես միշտ` մենք կհասնենք պայմանավորվածությունների, որոնք կգոհացնեն բոլոր կողմերին», - այսօր Երևանում հայտարարեց ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, պատասխանելով հայ լրագրողների հարցին, թե արդյոք նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան ներկրվող ռուսական գազի սակագների հարցը:

«Մենք, իհարկե, միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում քննարկել ենք գազի գնի հարցը: Բանակցություններն ընթանում են», - ասաց նա, հիշեցնելով, որ ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին ներկա է թե «Գազպրոմի» ղեկավարությունը, և թե Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Placeholder
Ռուսական գազի մասին. «Մենք կհասնենք պայմանավորվածությունների, որոնք կգոհացնեն բոլոր կողմերին»