Այսօր Երևանում բարերարների ճեմուղի կբացվի
Օրվա թեմա
09:10 20/10/2012

Այսօր Երևանում բարերարների ճեմուղի կբացվի

Այսօր Երևանի Օղակաձև զբոսայգում (Մ. Նալբանդյանի արձանի հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված` Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսությունը: 

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և պատվերով մայրաքաղաքի սրտում կանգնեցվեց հայազգի մեծ զավակներ, բարերարության խորհրդանիշեր` Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները և բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող մեկ հուշակոթող:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Կհնչի ՀՀ պետական օրհներգը: ժապավենը կկտրեն Գալուստ Գյուլբենկյան և Ալեք Մանուկյան դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները:

Բարձրաստիճան հյուրերի մուտքը կողջունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի փողային նվագախումբը և ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթը:

Placeholder
Այսօր Երևանում բարերարների ճեմուղի կբացվի